Վիեննայում մենք հանդիպեցինք Ավստրիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք մտքեր փոխանակեցինք Ուկրաինայի, Սիրիայի և Հարավային Կովկասի շուրջ իրադարձությունների զարգացման վերաբերյալ։ Շնորհակալություն հայտնեցի երկրաշարժի ժամանակ աջակցության համար։ Պատրաստակամություն հայտնեցի տնտեսական, առևտրամշակութային համագործակցության հետագա զարգացման համար»,- գրել է նա։