Գերմանացի մաքսավորները Բելգիայի հետ սահմանին տապակած չղջիկների խմբաքանակ են առգրավել, գրել է HuffPost-ը։ Փորձ է արվել դրանք անցկացնել սառեցված ձկան անվան տակ։
Պաշտոնական անձինք տեղեկացրել են, որ մեքենան, որով տեղափոխվում էին չղջիկները, կանգնեցվել է Աախեն սահմանամերձ քաղաքի ծայրամասում։ Բեռն ստուգելու ժամանակ մաքսատան աշխատողները սառեցված ձկան շերտի տակ հայտնաբերել են պատրաստի կաթնասուններին։ Դեպքի վայր եկած սպաներն առգրավել են բեռը։
Ղեկին Կոտ դ՛Իվուարի 31-ամյա մի քաղաքացի էր, որը քրեական պատասխանատվության է ենթարկվեկ երկիր չարտոնված մուտքի համար, քանի որ անհրաժեշտ փաստաթղթեր չուներ։ Նրա հանդեպ վարչական հետաքննություն կվարվի սննդային հիգիենան խախտելու պատճառով։ Բացի այդ, տեղի իշխանությունները պարզում են, թե արդյոք նա խախտել է չղջիկների պահպանության մասին օրենքները։





























