Ռուսաստանի արդարադատության նախարարությունն օտարերկրյա գործակալների ռեգիստրում ավելացրել է երաժիշտ և պրոդյուսեր Սեմյոն Սլեպակովին և պրոդյուսեր Պավել Մունտյանին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Ռեգիստրում ներառված են նաև լրագրողներ Իգոր Յակովենկոն և Պավել Կանիգինը, Կարնեգի հիմնադրամը, CԱգենստվո» և «Պոլիգոն» հրատարակությունները։
Նախարարությունը կարծում է, որ Սեմյոն Սլեպակովը, ով ապրում է Ռուսաստանի սահմաններից դուրս, աջակցություն է ստացել արտասահմանյան աղբյուրներից, դեմ է արտահայտվել «հատուկ գործողությանը»։





























