Արարատի մարզում` Հովտաշեն գյուղի սկզբնամասում գտնվող կամրջից ավտոմեքենա է ցած ընկել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում Vokswagen Golf մակնիշի 20 ԼՏ 626 համարանիշի ավտոմեքենան Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի 18-րդ կմ-ում` կոտրելով կամրջի բետոնյա արգելապատնեշը, մոտ 5մ բարձրությունից ընկել է ցած, ինչի հետեւանքով տեղի է ունեցել ավտոմեքենայի բռնկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.23-ին, մարվել` 20.27-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Վթարի հետեւանքով մահացել է 29-ամյա Արփինե Հախվերդյանը, իսկ մինչ հրշեջ փրկարարների դեպքի վայր հասնելը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Արտաշատ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ, 50-ամյա Մանվել Ավետիսյանը եւ ուղեւորներ` 29-ամյա Գագիկ, 4-ամյա Գոհար Ավետիսյանները ու 52-ամյա Նազիկ Մելքոնյանը, իսկ Մասիս քաղաքի հիվանդանոց՝ 4-ամյա Մանվել Ավետիսյանը:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: