Բայքերների ավազակախմբի երեք անդամ մահացել, մեկը՝ վիրավորվել է Հյուսթոնից հյուսիս գտնվող Սփրինգ եւ Հանթսվիլ քաղաքներում (Տեխասի նահանգ) տեղի ունեցած հարձակման ժամանակ, որն ուղեկցվել է հրաձգությամբ, տեղեկացրել է NBC հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ, Սփրինգում տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվել եւ հետագայում հիվանդանոցում մահացել է 32-ամյա մի տղամարդ։ Ավելի ուշ Հանթսվիլում կատարվել է երկրորդ հարձակումը, որի հետեւանքով մահացել է երկու մարդ, մի հոգի վիրավորվել է։
Նահանգի ոստիկանության կարծիքով՝ միջադեպը բայքերների անօրինական ավազակախմբերի միջեւ հակամարտության մասն է կազմում, եւ հայտարարել է, որ բնակչության համար որեւէ սպառնալիք չկա։
Ներկա պահին հարձակման մասնակիցները պարզված չեն, նրանք մնում են ազատության մեջ։





























