Արամ Նիկոլյանը Եվրոպայի առաջնության բացման արարողությանը մասնակցել է ոչ որպես Հանրային հեռուստաընկերության աշխատակից։ Նա այնտեղ էր որպես հրավիրված մասնագետ: Այս մասին հայտնում է ArmeniaSputnik-ը:

Հարցին, թե արդյոք հեռուստաընկերությունը պատրաստվո՞ւմ է Արամ Նիկոլյանին աշխատանքից ազատել, որտեղ վերջինս աշխատում է 2013-ից, Հանրայինից նշեցին, որ ոչինչ չեն կարող ասել։

Հիշեցնենք, որ Արամ Նիկոլյանը առաջնության բացման արարողության ժամանակ անակնկալ կերպով դեպի բեմ է վազել եւ այդ երկրի դրոշը խորդրանշական կերպով ներկայացնող աղջկա ձեռքից վերցնելով՝ այրել բեմում: Իրավապահները նրան բերման են ենթարկել, իսկ ավելի ուշ նա ազատ էր արձակվել:

Ավելի ուշ նա պարզաբանել է իր քայլը՝ նշելով, որ իր արաքը թասիբով հայի արարք է, եւ ինքը չի ցանկացել, որ ադրբեջանական դրոշը ծածանվի ՀՀ մայրաքաղաքում:

Իմ ցանկությունը եղել է անել այն, որ ՀՀ մայրաքաղաք Երեւանում չծածանվի Ադրբեջանի դրոշը. Արամ Նիկոլյան (վիդեո) (news.am)