Մոսկվայում, նոյեմբերի 19-ին, տեղի կունենա Հայ երիտասարդ երգիչների երկրորդ ամենամյա փառատոնը` «HAYRENIQ-2011»-ը:
Հիշեցնենք, որ առաջին փառատոնը (գալա համերգը) տեղի է ունեցել 2010-ի նոյեմբերի 7-ին, Մոսկվայի արվեստի տուն դահլիճում, որտեղ երիտասարդ երգիչների հետ միասին իրենց կատարումը ներկայացրել են էստրադային աստղեր եւ հայտնի պարային խմբեր:
Ծրագրի կազմակերպիչ եւ գլխավոր հովանավորը HAYRENIQ ընկերությունն է:
Փառատոնի գլխավոր նպատակն է, հնարավորություն տալ երիտասարդ երգիչներին հայտնել իրենց մասին: Այս տարվա փառատոնը` «HAYRENIQ-2011»-ը, լիովին տարբերվում է առաջինից: Այս անգամ երիտասարդ երգիչները կկատարեն աշխարհահռչակ երգեր:




























