Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքն այսօր` սեպտեմբերի 26-ին, կադրեր է ցուցադրել, որտեղ վրացական ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեի` երկրից փախուստի դիմած ամուսինը` գեներալ Բադրի Բիցաձեն զբոսնում է Վիեննայում, հաղորդում է vz.ru-ն:

Գեներալը չի պատասխանել լրագրողի հարցերին, ով հետեւել է Բիցաձեին մինչեւ հյուրանոց:

Հեռուստաալիքի տվյալներով, նույն քաղաքում է գտնվում նաեւ Բիցաձեի որդին: ՆԳ նախկին փոխնախարար Բադրի Բիցաձեն հայտարարել է, որ «մտադիր չէ թույլ տալ, որ իրեն նստացնեն «սահակաշվիլյան ԳՈՒԼԱԳ»:

Անօրինական կազմավորումներ ստեղծելու համար, նրան դատապարտել են 5,5 տարվա ազատազրկման: «Ես պայքարելու եմ մինչեւ վերջ, քանի դեռ պայքարում է գոնե մեկ մարդ: Պայքարելու եմ բոլոր ընդունելի միջոցներով, որոնք անհրաժեշտ են Վրաստանին, իմ երկրի ազատագրման համար»,- ասել է նա:

Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ նրա ամուսինը կդառնա քաղաքական ապաստան կստանա եվրոպական երկրներից մեկում: