Հայտնի է ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամության վերաբերյալ հայտի քննարկման ժամկետները:
«Մենք հավաստիացում ենք ստացել, որ հայտնի քննարկման ընթացակարգը կտեւի մոտ 10 օր, առավելագույնը 2 շաբաթ»,- ասյ մասին Մոսկվայում մամուլի ասուլիսում հայտնել է Պաղեստինի դեսպան Ֆայեդ Մուստաֆան, հաղորդում է RBC-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին հայտ է ներկայացրել Պաղեստինի` ՄԱԿ-ի լիիրավ անդամության վերաբերյալ: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտի քննարկումը կսկսի այսօր երեկոյան` փակ ռեժիմով:




























