Հայաստանի ոստիկանությունը որոնում է Շիրակի մարզում ռուս զինվորին վրաերթի ենթարկած անձին: 

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ վրաերթը կատարել էր Գյումրիի 26-ամյա բնակիչ Գոռ Բաղդասարյանը` «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայով: Իրավապահները գտել են մեքենան, իսկ Բաղդասարյանը փախուստի մեջ է: Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, անհայտ ավտոմեքենայի վարորդը, սեպտեմբերի 21-ին, ժամը 23:10-ին Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի էր ենթարկել Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ զորամասի ժամկետային զինծառայող, 22-ամյա Օլեգ Տեխովին, որը տեղում մահացել էր: