Աֆղանստանում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ` Բուրհանուդին Ռաբանիի (Burhanuddin Rabbani) սպանության մեջ կասկածվողը:

Դա ոմն Համիդուլահ Ահունդն (Hamidullah Akhund) է, ով սերտ կապեր ունի «Թալիբան» շարժման հետ: Հետաքննության վարկածով, հենց նա է ականապատված մահապարտին ուղարկել Աֆղանստանի նախկին նախագահի հետ հանդիպմանը, հաղորդում է The New York Times-ը:

Բուրհանուդին Ռաբանին գլխավորել է Աֆղանստանը 1992-2001 թվերին: Կառավարման վերջին տարիներին նա զբաղվել է ընդդիմադիր խմբավորումների եւ շարժումների միջեւ հակամարտությունների կարգավորմամբ, հաղորդում է Lenta.ru-ն: