Քենիայի հարավում առնվազն 10 մարդ է զոհվել ավտոբուսի վթարից, որը դուրս է եկել ճանապարհից ու մի քանի անգամ շրջվել, ոստիկանությանը վկայակոչելով՝ հաղորդում է The Associated Press-ը։
Ուղևորները շաբաթ երեկոյան վերադառնում էին Մոմբասա քաղաք Մվատատե շրջանում հուղարկավորությանը մասնակցելուց հետո։
Մվատատեի ոստիկանապետ Մորիս Օքուլը գործակալությանը տեղեկացրել է, որ ավտոբուսի վարորդը ողջ է մնացել և ծայրահեղ վիճակում հասցվել է հիվանդանոց։
«Ողջ մնացածները պատմել են, որ ավտոբուսում 34 մարդ է եղել, չհաշված երեխաներին»,- ասել է Օքուլը։
Վթարը տեղի է ունեցել բլրոտ տեղանքում, որ հայտնի է «սև բիծ» անունով։





























