Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը կիրակի հայտարարել է, որ Իսրայելի ինքնիշխան վարկային ռեյտինգի նվազեցման Moody's գործակալության որոշումը «մեծ դրամա չէ» և որ կառավարության՝ դատական համակարգի բարեփոխումների ծրագիրը կօգնի տնտեսությանը, հաղորդում է Reuters-ը։
Ուրբաթ Moody's Investors Service գործակալությունը Իսրայելի վարկային ռեյտինգի կանխատեսումը դրականից նվազեցրել է կայունի, հայտարարելով, որ նախատեսված բարեփոխումները կարող են թուլացնել իսրայելական ինստիտուտները։ Իսրայելի ինքնիշխան վարկային ռեյտինգը հաստատվել է «A1» մակարդակում։
Իսրայելի կառավարությունը ձգտում է քաղաքական գործիչներին ավելի մեծ ազդեցություն ունենալ դատավորների ընտրությաան հարցում և սահմանափակել Գերագույն դատարանի լիազորությունները բարեփոխումների շրջանակում օրենքները փոխելու հարցում, բարեփոխումներ, որոնք զանգվածային բողոքի առիթ են դարձել։
Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որ գտնվում է ներքին և արտաքին ճնշման տակ, համաձայնվել է հետաձգել բարեփոխումը՝ ոսկե միջինը գտնելու համար, բայց ցույցերը շարունակվում են։
Խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի նիստում Սմոտրիչը հայտարարել է, որ Իսրայելի վարկային կանխատեսումը նվազեցվել է 2020 թվականին, բայց բարձրացվել 2022-ին։
Նրա կարծիքով, բարեփոխումների ծրագիրը կամրապնդի Իսրայելի տնտեսությունը։




























