Ֆինլանդիայի երկար սպասված և թանկարժեք նոր միջուկային ռեակտորը, որն ամենահզորն է Եվրոպայում, ավարտեց ավելի քան մեկ տարի տևած փորձարկումների փուլը և սկսեց կանոնավոր աշխատանքը՝ զգալիորեն բարձրացնելով էլեկտրաէներգիայով երկրի ինքնապահովումը, տեղեկացնում է  The Associated Press–ը։  

1600 մեգավատ հզորությամբ «Օլկիլուոտո-3» ռեակտորը Ֆինլանդիայի ազգային էներգահամակարգին էր միացվել 2022-ի մարտին և կիրակի սկսեց կանոնավոր արտադրանքը։

«Օլկիլուոտո-3»-ը առաջին նոր ռեակտորն է Արևմտյան Եվրոպայում ավելի քան 15 տարում։ Սա Եվրոպայում նոր սերնդի առաջին ռեակտորն է 

Ֆիննական ռեակտորի գործարկումը համընկավ Գերմանիայում երեք վերջին ատոմակայանների փակման հետ։

Ֆինլանդիայի ընտրություններում հաղթած Պահպանողական ազգային կոալիցիոն կուսակցությունը ցանկանում է էլ ավելի մեծացնել երկրում ատոմային էներգետիկայից ստացվող  էներգիայի բաժինը։

Կուսակցության առաջնորդ Պետերի Օրպոն՝ Ֆինլանդիայի հավանական նոր վարչապետը, ընտրարշավի ժամանակ հայտարարել է,որ նախարարների նոր կաբինետը պետք է ատոմային էներգետիկան դարձնի կառավարության էներգետիկ քաղաքականության անկյունաքարը։