Աբխազիայում այսօր` սեպտեմբերի 26-ին, կայացել է նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբի երդմնակալության արարողությունը: Ակվաբին է հանձնվել նախագահական իշխանության ատրիբուտները` երկրի պետական զինանշանով եւ «Աբխազիայի հանրապետության նախագահ» գրությամբ կնիքը, ինչպես նաեւ երկրի ղեկավարի դրոշը: Միաժամանակ, այսօր իր պարտականությունների կատարմանն է անցել նաեւ Աբխազիայի փոխնախագահ Միխայիլ Լոգուան, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Երդմնակալության արարողությունն այս անգամ համեստ է անցնում, առանց օտարերկրյա հյուրերի պաշտոնական հրավերների: Դա կապված է երկրի նախագահ Սերգեյ Բաղապշի անժամանակ մահվան հետ, որին օգոստոսի 26-ին հաջորդեցին նախագահական ընտրությունները:
Այդ ընտրություններում հաղթել թ Ալեքսանդր Բաղապշը, ով ստացել էր ընտրողների 54,86 տոկոսը:
Հաղթանակի կապակցությամբ Անկվաբին շնորհավորել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունն այդ ընտրությունները չեն ճանաչել:




























