Հնդկաստանում կառավարական մրցանակաբաշխության ժամանակ ջերմային հարվածից 11 մարդ է մահացել, գրում է Daily Mail-ը։
Մահարաշտրայում անցկացվող միջոցառմանը մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ՝ մրցանակ ստանալու կապակցությամբ շնորհավորելու հասարակական ակտիվիստ Դատաթրեյա Նարայան Դհարմադհիքարիին: Բացի այդ, բեմից ելույթ ունեցողների թվում էին իշխանության առաջին դեմքերը։ Սակայն, տոնական հավաքն ավարտվել է ողբերգությամբ։
Հրմշտոցի և շոգի պատճառով ջերմային հարվածից մահացել է 11 մարդ, հարյուրավոր մարդիկ դիմել են բժշկական օգնության՝ գանգատվելով ջրազրկումից և արյան բարձր ճնշումից։ Նախկին գլխավոր նախարար Ուդդավ Թակերեյն ասել է, որ միջոցառումը «պատշաճ պլանավորված չի եղել» և ոստիկանությանը հորդորել է հետաքննություն սկսել:
Հաղորդվում է, որ զոհվածների ընտանիքները 6000 դոլար փոխհատուցում կստանան։





























