Հայաստանը հերթական անգամ հաստատել է Միջազգային հումանիտար իրավունքի պահանջների հանդեպ հավատարմությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով Հանձնաժողովին կից Աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Գաբիելյանը:
Նշենք, որ Հայաստանում ռազմագերիներ չկան, իսկ Ադրբեջանում պահվում են երեք ռազմագերիներ` Հովհան Հարութունյանը, Գեւորգ Թովմասյանը եւ Կարեն Հարութունյանը, ինչպես նաեւ մի ընտանիքի 5 անդամները` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները:




























