Իսրայելցի ժողովուրդը կրկին եւ կրկին վերադառնում է ցեղասպանության (Հոլոքոսթի) հարցին։ CNN-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Նրանք օգտագործում են այդ ցեղասպանությունը։ Իրենց այնպես են պահում, կարծես մշտապես զոհ են հանդիսանում։ Դրան ի պատասխան մենք ասում ենք. գնացեք եւ Գերմանիայից պահանջեք վճարել հաշիվները։ Գերմանիան արել է դա եւ Իսրայելին մուծումներ է անում։  Սակայն ոչ Թուրքիան, ոչ էլ տարածաշրջանի մահմեդականները նման խնդիրներ չպետք է ունենան։ Նրանք երբեք Իսրայելի հանդեպ կոշտ ոչինչ չեն արել, այն ժամանակ, երբ Իսրայելը շատ կոպիտ է»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ կցանկանար ճշգրիտ վիճակագրություն տեսնել։ Որքա՞ն իսրայելցի է սպանվել պաղեստինցիների կողմից գցված ռումբի պատճառով։ «Հակառակը, մենք գիտենք, որ հազարավոր պաղեստինցիներ են սպանվել։ Միայն Գազայի վրա գրոհի արդյունքում հազարավոր մարդիկ են սպանվել»,- ավելացրել է նա։