Թուրքական Sabah թերթը հրապարակել է այն իսրայելցիների անունները, որոնք, թուրքական իշխանությունների կարծիքով, կապ ունեն 2010 թվականի մայիսին «Ազատության նավատորմի» վրա կատարված հարձակման հետ: Նրանց շարքում են բարձրաստիճան սպաներ, գեներալներ, ինչպես նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ նախագահ Շիմոն Պերեսը:

Հրապատակչության տեղեկություններով, 174 մարդու անունը հայտնի է դարձել թուրքական հետախուզության կողմից նկարները եւ տեսանյութերը հետազոտելուց հետո:

Sabah-ը գրում է, որ այժմ ցուցակով զբաղվում է թուրքական դատախազությունը: Եթե դատախազությունը ապացույցները համարի բավարար, ապա ենթադրյալ մասնակիցների դեմ կհարուցվի քրեական գործ սպանություն, տանջահարություն եւ ազատության սահմանափակում հոդվածներով, հաղորդում է Lenta.ru-ն: