Մոսկվայի հարավ-արեւելքում ավտովթար է տեղի ունեցել, որի արդյունքում տուժել է 5 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, «ՊՐՈՖԻ-ՆՅՈՒՍ»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
«Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին՝ Մոսկվայի ժամանակով 14։00-ին։ Toyota Corolla մակնիշի մեքենա վարող կինը հարվածել է Ford Focus-ին, որը հարվածի ուժից մի կողմ է թռել եւ հարվածել երկու հետիոտնի»,- ասել է զրուցակիցը։
Նրա խոսքով, հիվանդանոց են տեղափոխվել Toyota Corolla-ի վարորդը, մեքենայում գտնվող երկու 4-ամյա աղջիկները, երկու անցորդները՝ Հայաստանի 27 եւ 28 տարեկան քաղաքացիներ։
Վթարի մանրամասները ճշտվում են, հայտնում է «ՊՐՈՖԻ-ՆՅՈՒՍ»-ը։




























