Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունին վերջերս հարցազրույց է տվել ֆրանսիական հայտնի լրագրող Քրիստինա Օկրենտին: Մոդել եւ երգչուհի Կառլա Բրունին պատմել է, թե ինչով է նրան հմայել Նիկոլա Սարկոզին:
Բրունիի խոսքով, իր ամուսինը հետաքրքրվում է բազմաթիվ բաներով` պատմությամբ, աշխարհագրությամբ եւ, իհարկե, քաղաքականությամբ, բայց իր սիրտը գրավել է այգեգործության հանդեպ Սարկոզիի ունեցած սերը:
«Երբ ես նրա հետ ծանոթացա, մենք զբոսնում էինք Ելիսեյան պալատի այգում, եւ նա տվեց այնտեղ աճող ծաղիկների անունները: Նա գիտի դրանց լատինական անվանումները, կակաչների եւ վարդերի հարցով բոլոր մանրամասները: Եւ այն ժամանակ ես ինքս ինձ ասեցի` պետք է ամուսնանալ նրա հետ: Նա նախագահ է եւ գիտի ամեն ինչ ծաղիկների մասին. դա ուղղակի անհավանական է»,-ասել է Բրունին, հաղորդում է BBC-ին:




























