Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման-սահմանագծման գործընթացում նորություններ չկան, իրավիճակը չի փոխվել։ 450 կիլոմետրանոց սահմանից մնացել է համաձայնեցնել 160 կիլոմետրը։ Այս մասին սեպտեմբերի 26-ին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան։

Նրա խոսքով, իրավիճակը նույն իրավիճակում է, ինչ եւ տարվա սկզբին։ «Խոսքը 9-11 հատվածների մասին է։ Այս հարցի առնչությամբ դինամիկ կապ ենք պահպանում ադրբեջանցի մեր գործընկերների հետ։ Հնարավոր է՝ դրանք այնքան ինտենսիվ չեն, որքան մենք կուզեինք, սակայն հույս ունենք, որ մեր առաջարկները կարտացոլվեն համաձայնագրում»,- ասել է Ջալագանիան, հայտնում է «Գրուզիա online»-ը։