Կերչ քաղաքի (Ղրիմի Հանրապետություն) էներգահամակարգի օբյեկտում դիվերսիա է կանխվել։
Այս մասին ապրիլի 19-ին տեղեկացրել է Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Հանրային կապերի ծառայությունը։
Հաղորդման համաձայն՝
կանխվել է Կերչ թերակղզու էներգահամակարգի օբյեկտում նախապատրաստվող դիվերսիան,
իրականացված միջոցառումների արդյունքում կալանավորվել է հանցագործության մասնակիցը, որը Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացի է (ծնվ. 1971թ.),
տղամարդու տանը կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարք եւ կապի միջոցներ, որոնք պարունակում էին նամակագրություն Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, որը համակարգում էր նրա հանցավոր գործունեությունը,
կասկածյալը ձերբակալված է,
հարուցվել են քրեական գործեր 281 հոդվածի 1-ին մասով, հոդված 30-ի առաջին մասով (դիվերսիայի պատրաստություն) եւ 222.1 հոդվածի 1-ին մասով (պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահպանում, տեղափոխում կամ կրում)։
Էներգահամակարգի կոնկրետ որ օբյեկտի դեմ էր պատրաստվում դիվերսիան՝ չի նշվել։
Հիշեցնենք, որ Կերչ քաղաքը գտնվում է Ղրիմի թերակղզու արեւելյան մասում, Կերչի նեղուցի ափին, որ թերակղզին բաժանում է Կրասնոդարի երկրամասի ափից։
Կերչով են անցնում Կրասնոդարի երկրամասի հետ հիմնական հաղորդակցությունները, ներառյալ Ղրիմի կամուրջը, գազատարը եւ էներգակամուրջը։




























