Ժողովուրդը պետք է «սեփական ճակատագիրը որոշելու պատասխանատվություն ստանձնի եւ հասնի նրան, որ Հայաստանը դառնա իրապես ազատ, ժողովրդավարական, արժանապատիվ երկիր»: Այս մասին Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով` սեպտեմբերի 24-ին, վանաձորցիների հետ հանդպիմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «ժառանգության« մամուլի գրասենյակից:
Նրանց փոխանցմամբ` վանաձորցիների հետ հանդիպումը, որին ներկա էին նաեւ խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ կուսակցության այլ ներկայացուցիչներ, տեղի ունեցավ երկաթուղայինների ակումբում: Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիներին հորդորեց գործուն մասնակցություն ցուցաբերել իշխանության ձեւավորմանը եւ պահանջել, որ ընտրված իշխանությունը հաշվետու լինի ժողովրդին: Հանդիպմանը հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց առնչությամբ պարզաբանումներ տվեցին նաեւ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի մասնաճյուղի պատասխանատու Գառնիկ Սահակյանը:




























