«Զվարթնոց» օդանավակայանում, սեպտեմբերի 16-ին, հանդիսավորությամբ բացված նոր համալիրը, պարզվում է, դեռ փակ է: Այս փաստը, լրիվ պատահաբար, այսօր` սեպտեմբերի 26-ին, հայտնաբերել են «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները:
Երիտասարդները տեսել են, որ համալիրում եռում են հարդարման աշխատանքները, իսկ թռիչքներն իրականացվում են հին մասնաշենքից: Բանվորները նախաձեռնության անդամների հետ զրույցում նշել են, որ մոնտաժային աշխատանքներն ավարտին կհասցվեն 15 օրից միայն:
«Փաստորեն, Անկախության 20-ամյակին նվիրված եւ տասնյակ հեռուստախցիկների առջեւ տեղի ունեցած ձեւական բացումը որեւէ աղերս չունի իրականության հետ: Նմանատիպ դեպքերը եւս մեկ անգամ ապացուցելու են գալիս, որ Խորհրդային միությունից դուրս գալը դեռ բավական չէ: Կարեւոր է, որ Խորհրդային միությունը դուրս գա մեզանից:
«Չենք լռելու»-ն տարակուսանք է հայտնում հատկապես համալիրի բացում-խաբկանքին ընթացքում Սերժ Սարգսյանի եւ Գարեգին Բ-ի մասնակցության առնչությամբ: Ավելի դիպուկ ո՞վ կարող է ասել, քան ժողովուրդը` «Ամոթ է, էլի»«- ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:




























