Գերմանական Henkel կոնցեռնը, որն արտադրում է կոսմետիկա և կենցաղային քիմիկատներ Schwarzkopf, Syoss, Fa, Persil ապրանքանիշերով, Ռուսաստանում իր բիզնեսը վաճառել է տեղական ներդրողների կոնսորցիումին։
Գործարքի գումարը կազմել է 54 միլիարդ ռուբլի (600 միլիոն եվրո): Պետական գերատեսչությունների կողմից բոլոր հավանությունները ստացվել են, գործարքի փակումը սպասվում է մոտ ապագայում, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Կոնսորցիումը, որը կդառնա Ռուսաստանում Henkel-ի բիզնեսի նոր սեփականատերը, ներառում է Augment Investments, Kismet Capital Group և Elbrus Services ընկերությունները:
Նոր ընկերությունը կկոչվի LAB Industries: Դրա գործադիր տնօրեն Սերգեյ Բիկովսկին ասել է, որ բարձրագույն ղեկավարությունը հատուկ ուշադրություն կդարձնի աշխատատեղերի պահպանմանը, աճող ծավալներով արտադրական գործընթացների որակին։





























