Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների բժշկական ծառայությունների ներկայացուցիչները քննարկել են առաջին բուժօգնության տրամադրման ստանդարտացման հարցերը, հայտնում է ՀԱՊԿ կայքը։

Նշվում է, որ աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 19-21-ը Մինսկում։

Աշխատանքային հանդիպման մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ՀԱՊԿ-ի զորքերում (Հավաքական ուժեր) առաջին բուժօգնության տրամադրման եւ առաջին բուժօգնության ցուցաբերման ստանդարտների ձեւավորման միասնական մոտեցումների քննարկմանը` հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ երկրների ազգային օրենսդրությունները:

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել 2022 թվականին Ղազախստանում անցկացված համատեղ (հատուկ) զորավարժությունների բժշկական ապահովման եւ այս տարի ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ նախատեսված համատեղ զորավարժությունների բժշկական ապահովման հարցերի շուրջ։

Միջոցառման արդյունքում ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարները նախանշել են ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) բժշկական ապահովման հարցերում համագործակցության կատարելագործման եւ զարգացման ուղիները։

 Բացի այդ, աշխատանքային հանդիպման մասնակիցներն այցելել են դեղագործական արդյունաբերության նմուշների ցուցահանդես եւ «Բելմեդպրեմարատի» հանրապետական ​​միասնական ձեռնարկության արտադրամասեր։