Չինաստանում առյուծները կրկեսային ներկայացման ժամանակ փախել են վանդակից։ Այս մասին տեղեկացրել է Daily Mail-ը։

Հանդիսատեսներին կենդանիներից բաժանում էր երկաթե պատնեշը, բայց կենդանիները վանդակի չփակված դռնով անցել են պատնեշից եւ հայտնվել ազատության մեջ։

Ավելի ուշ հաջողվել է բռնել առյուծներին, տուժածներ չկան։