Այս շաբաթ Ֆիլադելֆիա նահանգի հայ համայնքի անդամները կհավաքվեն ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի միակ հայ մասնակցի` Խաչատուր Փոլ Կարապետյանի գերեզմանի մոտ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Ֆիլադելֆիայի հայ-ամերիկյան ասոցիացիան հատուկ արարողություն կանցկացնի Կարապետյանի շիրիմի մոտ, որտեղ խաչքար է տեղադրվելու հոկտեմբերի 1-ին:

Կարապետյանը ԱՄՆ է տեղափոխվել 1850 թվականին: Դառնալով ԱՄՆ քաղաքացի, նա երկրի նավատորմում ինժեներ է աշխատել: Նա համարվում է Ֆիլադելֆիայի առաջին հայը: Մահացել է 1881-ին: