Քենիայում կրոնական պաշտամունքի հետևորդների զանգվածային մահվան հետաքննության շրջանակներում հայտնաբերված մարմինների թիվը հասել է 67-ի, հայտնում է քենիական Star թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։
«Ոստիկանները 800 ակր (324 հեկտար) Շաքահոլ հողատարածքից դուրս են հանել ևս 20 դիակ Մագարինիում, Քիլիֆի թաղամասում: Այսպիսով, արտաշիրմված մարմինների ընդհանուր թիվը հասել է 67-ի»,- թերթը մեջբերում է տեղի ոստիկանության ներկայացուցիչների խոսքերը։
Հաղորդվում է նաեւ, որ հետաքննության ընթացքում ոստիկանությանը հաջողվել է փրկել 29 մարդու։
Ապրիլին Նթենգեն կալանավորվել էր այն բանից հետո, երբ հայտնաբերվել էին չորս մարդկանց դիեր, որոնք, ենթադրաբար, մահացել էին նմանատիպ հանգամանքներում: Անցյալ ամիս նա արդեն կալանավորվել էր երկու երեխաների մահվան գործով, սակայն հետո ազատ է արձակվել 10 հազար շիլլինգի (մոտ 74 դոլար) գրավի դիմաց։
Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին 47 զոհերի մասին, բոլորն էլ կրոնական պաշտամունքի հետևորդներ, որոնց հովիվ Մաքենզի Նթենգեն, իբր, իր անդամներին ասել էր սովամահ լինել՝ «Հիսուսին հանդիպելու համար»:





























