Երկուշաբթի՝ ապրիլի 24-ին, տեղական ժամանակով 15:22-ին, Ադրբեջանի Զագաթալա շրջանում՝ Զագաթալա կայարանից 16 կմ հարավ-արեւմուտք, երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ԱՀ ԳԱԱ հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնին։
Տեղեկատվության համաձայն՝ 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնին մոտ բնակավայրերում ցնցումները զգացվել են մինչեւ 3 բալ ուժգնությամբ։





























