Թուրքիայի ԱԳՆ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ մայիսի սկզբին նախատեսված էր Թուրքիայի եւ Սիրիայի նախագահների միջեւ հանդիպում։

Թուրքիական հեռուստաընկերություններից մեկի եթերում Մեւլութ Չավուշօղլուից հարցրել են, թե երբ են հանդիպելու Թուրքիայի եւ Սիրիայի նախագահները։

Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե երկու երկրների առաջնորդների միջեւ հանդիպումը նախատեսված էր մայիսի սկզբին, սակայն ծրագրերը փոխվեցին, քանի որ Իրանի նախագահն է այդ ժամանակ մեկնում Սիրիա։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի, կողմերը աշխատում են Էրդողան-Ասադ հանդիպման ժամանակացույցի վրա։