Պակիստանի հյուսիսային Սվաթ օկրուգի Քաբալ քաղաքի ոստիկանական տեղամասում պայթյունի հետեւանքով մահացածների թիվը հասել է 16-ի, եւս 60 հոգի տուժել է, տեղեկացրել է Radio Pakistan պետական ռադիոկայանը։

Մինչ այդ տեղեկացվել էր 12 զոհի եւ 40 վիրավորի մասին։

«16 մարդ մահացել, եւս 60 հոգի տուժել է Քաբալի ոստիկանության դեպարտամենտի ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքում երեկ երեկոյան տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով»,- տեղեկացրել է ռադիոկայանը։

Նշվել է, որ պայթյունների հետեւանքով ոստիկանական տեղամասի շենքը լրիվ քանդվել է։