Sukhoi Superjet -100 առաջին սերիական ինքնաթիռը Հայաստան է բերվելու արդեն 2010թ. սկզբին: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում վաճառքի գծով տնօրեն Յուրի Մոզգովոյը, ինքնաթիռն արդեն պատրաստ կլինիընթացիկ տարվա դեկտեբերին եւ բոլոր տեխնիկական փորձարկումներից հետո կբերվի Հայաստան:
Նրա խոսքերով, «Արմավիա» ընկերությունը «Սուխոյ» ընկերության հետ պայմանագիր է կնքել հինգ հատ ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ: Նա նշեց, որ «Սուխոյ» ինքնաթիռները մի շարք առավելություններ ունեն իրենց արեւմտյան զուգահեռների նկատմամբ: Նախ, էժան, են, ապա հարմարավետ: բացի այդ Sukhoi Superjet -100-երը արեւմտյան համանման ինքնաթիռների համեմատ ավելի կատարյալ եւ ժամանակակից տեխնիկական լրակազմ ունեն, ավելի տնտեսող շարժիչներ, լավագույն աերոդինամիկա, ինչը թույլ է տալիս տնտեսել վառելիքը, մեծ արագություն եւ բնապահպանական առավելություններ: Sukhoi Superjet -100-երը նախատեսված են 95 տեղի համար:



























