Եմենի Ադեն քաղաքում երկրի պաշտպանության նախարար Մուհամեդ Նասեր Ալիի ավտոշարասյանն ուղեկցելիս, պայթուցիկով լի մեքենա է պայթել: Որոշ տվյալներով, ռումբը գործ է դրվել հեռակառավարմամբ: Այլ տվյալներով, պայթող մեքենայում մահապարտ է եղել:

Նախարարի շուրջ 10 թիկնապահներ վնասվածքներ են ստացել: Ինքը` Մուհամեդ Նասեր Ալին գտնվել է երկրորդ մեքենայում, եւ ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, չի տուժել, հաղորդում է BBC-ն: