Աբխազիայի ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը, հայտնում է Առաջին անկախ աբխազական հեռուստաալիքը։
Ըստ АНД կազմակերպության նախագահ Ադգուր Արձինբայի՝ Նախարարների կաբինետի ներկայիս կազմը արդյունավետություն չի ցուցաբերել, ուստի այն պետք է փոխարինվի։
Նա ընդգծել է, որ ընդդիմադիր կազմակերպությունների ներկայացուցիչներից ոչ մեկը կառավարությունում պաշտոններ զբաղեցնելու հայտ չի ներկայացնում։
АРУАА վետերանների կազմակերպության ղեկավարը ընթերցել է իրենց պահանջներն ու դրանց հիմնավորումները, ինչպես նաև հայտարարել, որ եթե նախագահը չկատարի դրանք, ապա երկու շաբաթից ընդդիմությունը զանգվածային բողոքի ակցիա կկազմակերպի։




























