Երկուշաբթի վաղ առավոտյան Շվեդիայի տիեզերական կորպորացիայի կողմից Շվեդիայի հյուսիսում գտնվող Էսրանժ տիեզերական կենտրոնից արձակված հետազոտական ​​հրթիռը խափանվել է և ընկել հարևան Նորվեգիայի տարածք:

Հրթիռը հասել է 250 կմ բարձրության, որտեղ զրոյական գրավիտացիայի պայմաններում փորձեր են իրականացվել, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

«Այն վայրէջք է կատարել լեռներում՝ 1000 մետր բարձրության վրա և մոտակա բնակավայրից 10 կիլոմետր հեռավորության վրա»,- երեքշաբթի Reuters-ին ասել է կորպորացիայի կապի բաժնի ղեկավար Ֆիլիպ Օլսոնը։

Նրա խոսքով, կա ընթացակարգ, երբ ինչ-որ բան այնպես չէ լինում, իրենք այդ մասին տեղեկացնում են Շվեդիայի և Նորվեգիայի կառավարություններին, ինչպես նաև մյուս կողմերին։

Գործակալությունից հայտնել են, որ աշխատանքներ են տարվում հրթիռի դուրսբերման ուղղությամբ, ինչպես նաև հետաքննություն է սկսվել՝ թռիչքի չնախատեսված երթուղու տեխնիկական մանրամասները պարզելու համար։