Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Սուդանում շարունակվող հակամարտությունների ժամանակ առգրավված լաբորատորիայում կա «բիովտանգի բարձր ռիսկ», հայտնում է BBC:
Պաշտոնյաները հայտարարել են, որ դեռ պարզ չէ, թե ով է կանգնած մայրաքաղաք Խարթումում գտնվող Հանրային առողջության ազգային լաբորատորիայի գրավման հետևում:
Քաղաքը դատարկված է բանակի և արագ արձագանքման ուժերի միջև մարտերի պատճառով:
ԱՀԿ-ն երեքշաբթի օրը BBC-ին հայտնել էր, որ աշխատողներն այլևս չեն կարող լաբորատորիա մտնել:
Կազմակերպությունը նաև զգուշացրել է, որ հոսանքազրկումները թույլ չեն տալիս լաբորատորիայում նյութերը պատշաճ կերպով կառավարել:
ԱՀԿ-ի պաշտոնյաները հայտնել են, որ լաբորատորիայում առկա է կենսաբանական և քիմիական նյութերի լայն տեսականի: Այստեղ պահվում են կարմրուկի և խոլերայի հարուցիչներ, ինչպես նաև այլ վտանգավոր նյութեր։
Էլեկտրաէներգիայի բացակայությունը նաև վտանգի տակ է դնում լաբորատորիայում պահվող արյան պարկերի պակասող պաշարը:
Լաբորատորիան գտնվում է Խարթումի կենտրոնից ոչ հեռու և քաղաքի գլխավոր օդանավակայանին մոտ։
Այն մոտ է այն տարածքին, որտեղ գտնվում է Սուդանի ռազմական շտաբը և որտեղ բազմաթիվ մարտեր են ընթանում։




























