Մեքենան, որի ղեկին եղել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսաարը, ոստիկանները կանգնեցրել են արագ վարելու համար: Այս մասին հաղորդում է DELFI պորտալը:

Պարբերականի տվյալներով, դա տեղի է ունեցել նախորդ կիրակի` Տալլին-Նարվա մայրուղու վրա:

Ոստիկանությունից հայտնել են, որ Սավիսաարը վարել է 137 կմ/ժամ արագությամբ, թեեւ այդ հատվածում թույլատրված արագությունը 90 կմ/ժամն է:

Քաղաքապետն ընդունել է իր մեղքը, հայտարարելով, որ «նման գործողություններն արդարացում չունեն»: Այժմ Տալլինի քաղաքապետին սպառնում է տուգանք, կամ մինչեւ 12 ամսով վարորդական իրավունքից զրկում, հաղորդում է Lenta.ru-ն: