Լեհաստանի դատախազությունը Ռուսաստանի դեսպանատան և առևտրային ներկայացուցչության հաշիվներից գումար է առգրավել։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է դիվանագիտական ​​առաքելության ղեկավար Սերգեյ Անդրեևը։

«Դատախազությունից ծանուցում ենք ստացել, որ դեսպանատան և Santander բանկում առևտրային ներկայացուցչության հաշիվներից միջոցները փոխանցվել են դատախազության հաշվեհամարներին»,- ասել է նա։ 

Դրանից հետո Santander բանկը հայտարարել է, որ դադարեցրել է համագործակցությունը դեսպանատան հետ և փակել է հաշիվները, հավելել է Անդրեևը։ Դիվանագետը պարզաբանել է, որ խոսքը «զգալի միջոցների» մասին է, որոնք եղել են հաշիվներին ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ լեհական զլոտիներով։

Նա կատարվածը գնահատել է որպես «Դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպտագույն խախտում»։

Ավելի վաղ լեհական կողմը սառեցրել էր դեսպանատան հաշիվները՝ իբր կասկածելով, որ դրանք կարող են օգտագործվել փողերի լվացման կամ ահաբեկչության համար։