Մուրմանսկի շրջանում կործանված ՄիԳ-31 կործանիչի օդաչուների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալացման կարիք չեն ունեցել։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսը։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ չորեքշաբթի օրը Մուրմանսկի մարզում ծրագրված ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է ՄիԳ-31 կործանիչը։ Ինքնաթիռը կործանվել է ամայի վայրում։ Երկու օդաչուներն էլ դուրս են նետվել: Օդաչուներին օպերատիվորեն տեղափոխել են որոնողափրկարարական ծառայության ուղղաթիռով, նրանց կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում։

«Օդաչուները գտնվել են, հետազոտվել բժիշկների կողմից, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, բարեբախտաբար, նույնիսկ հոսպիտալացման կարիք չի եղել»,- ասել է Չիբիսը։