Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում, փոխանցում է Лента-ն։
Կադիրովը նշել է, որ «Նիկոլայ Պլատոնովիչը հսկայական փորձ ունի», ուստի նրա հետ հանդիպումները «հատկապես արժեքավոր» են Չեչնիայի ղեկավարի համար։
«Այս անգամ էլ մեր հանդիպումը զարդարեցին նրա անփոխարինելի քաղաքական խորհուրդներն ու հրահանգները»,- նշել է նա։
Ավելի վաղ, Ռամզան Կադիրովը հանդիպել էր գործարար, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ։ Քաղաքական գործչի խոսքով՝ իրենք քննարկել են «միջազգային բնույթի շատ թեժ հարցեր»։ Կադիրովը նաեւ ընդգծել է, որ «Եվգենի Վիկտորովիչի հետ միշտ խոսելու բան կա»։





























