ԱՄՆ-ը ռազմավարական զենք կտեղակայի Կորեական թերակղզում «մշտական ​​և սովորական» ձևով, հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո, հայտնում է РИА Новости-ն։

«Կորեական թերակղզում ԱՄՆ ռազմավարական կարողությունների տեղակայումը շարունակական և սովորական կլինի», - ասել է նա Սպիտակ տան այգում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։