Ապրիլի 28-ին Երևանում տեղի ունեցավ առաջին ռուս-հայկական մշակութային կրթական ֆորումը։
Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկել են մշակույթի ոլորտում ռուս-հայկական համագործակցության ընդլայնման, կրթական միջավայրի բարելավման հարցեր՝ ստեղծագործական հաստատություններում որակյալ կրթության մատչելիության բարձրացման, կադրերի պատրաստման, մշակութային բուհերի գործունեության մեջ տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրման միջոցով։
«Համաժողովի արդյունքում մեր կառույցների միջև կստեղծվեն նոր պայմանավորվածություններ, կիրականացվեն համատեղ վառ նախագծեր, կիրականանան ամենահամարձակ ստեղծագործ գաղափարները։ Ռուս-հայկական համագործակցության հնարավորություններն իսկապես անսահման են»,- ասել է Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան ֆորումի մասնակիցներին իր ուղերձում։





























