ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը կարող են հեռախոսով բանակցություններ անցկացնել։
NBC News-ի փոխանցմամբ՝ կարող են տեղի ունենալ նաեւ երկու երկրների առեւտրի ու էկոնոմիկայի հարցերով պատասխանատու նախարարների հանդիպումներ։
Միևնույն ժամանակ, արևմտյան նախկին պաշտոնյաները մտահոգություն են հայտնել Վաշինգտոնի և Պեկինի միջև ռազմական կապերի բացակայության կապակցությամբ։




























