Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շաբաթ ընդունեց Չինաստանի կառավարության Մերձավոր Արևելքի հարցերով դեսպանորդ Չժայ Ցզյունին, հաղորդում է ՍԱՆԱ-ն։

Ասադի և Չժայ Ցզյունի բանակցությունների գլխավոր թեման Սիրիայի և Չինաստանի միջև երկկողմանի հարաբերությունների ընդհանուր ըմբռնումն էր՝ Մերձավոր Արևելքի երկրների հետ Չինաստանի հարաբերությունների ավելի լայն համատեքստում և նրա կենսական կարևոր դերը ամբողջ այս  տարածաշրջանում։

Սիրիայի նախագահը նշեց, որ աշխարհում առավել նշանակալի դրական փոփոխությունը դարձավ Չինաստանի դերը, որը մեծանում է հանգիստ և հավասարակշռված կերպով, և որ այդ դերը նոր մոդել է դարձել քաղաքականության, տնտեսության և մշակույթի մեջ, հատկապես նրա համար, որ այն հիմնված է կայունության, խաղաղության հասնելու սկզբունքի վրա։

Բաշար Ասադը նշեց, որ ամբողջ աշխարհը քաղաքական և տնտեսական առումով այսօր չինական ներկայության կարիքն ունի, որպեսզի հավասարակշռի գլոբալ իրավիճակը՝ ուշադրության առնելով ռուս-չինական հարաբերությունները և ԲՐԻԿՍ դաշինքը՝ ուժեղ միջազգային տարածության ձևավորման տեսակետից, որն ունակ է բազմաբևեռ աշխարհակարգ ստեղծել։

Սիրիայի նախագահը բարձր գնահատեց չինական միջնորդությունը, որի գագաթնակետը եղավ Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների մերձեցումն ու բարելավումը, ինչը դրական ազդեցություն կունենա մերձարևելյան ամբողջ տարածաշրջանի կայունության վրա։

Նա ընդգծեց զարգացման և տնտեսական համագործակցութան հասնելուն նպատակաուղղված «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնության կարևորությունը։ 

Սիրիայի նախագահը նշեց, որ հակամարտությունն առաջին հերթին տնտեսական բնույթ ունի, ինչը էլ ավելի անհրաժեշտ է դարձնում ԱՄՆ դոլարի օգտագործումը տրանզակցիաներում, և որ ԲՐԻԿՍ-ի երկրները կարող են առաջատար դեր խաղալ այս ասպարեզում, ինչպես նաև դիտարկվում է երկրների միջև առևտրական գործարքների ժամանակ չինական յուանի գործածման տարբերակը։