Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում ընթացող շախմատի Մեծ սաղավարտ շարքի եզրափակիչ մրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ եւ 4 միավորով պահպանեց առաջին տեղը: Արոնյանին հավասարվեց Վասիլի Իվանչուկը, որը մեկնարկային տուրի ոչ ոքիից հետո պարտության մատնեց Ֆրանսիսկո Վալյեխոյին: Աշխարհի չեմպիոն Անանդը երկրորդ ոչ ոքին արեց` այս անգամ Հիկարու Նակամուրայի հետ: Կարլսենը, Անանդն ու Նակամուրան ունեն երկուական միավոր: Վալյեխոն միայն պարտություն է կրել: