Սլովենիայում շարունակվող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում երրորդ անընդմեջ հաղթանակը տարան Միկայի տղամարդկանց եւ կանանց թիմերը: Տղամարդկանց մրցաշարում Միկան 5:1 հաշվով Բելառուսի Վեսնիանկա Գրանին եւ 15 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: Առաջին տեղում Սանկտ Պետերբուրգի թիմն է` 17 միավոր:

Միկայի կանանց թիմը երրորդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց ռուսական ՌԳՍՈւ-ին եւ 10 միավորով երկրորդ տեղում է` առաջատարին զիջելով կես միավոր: