Սուդանում հումանիտար հաշտեցումը կիրակի երկարացվել է երեք օրով՝ սկսած կեսգիշերից, վկայում է արագ արձագանքման ուժերի ներկայացուցչի հրապարակած հայտարարությունը, տեղեկացրել է Reuters-ը։

«Ի պատասխան միջազգային, կրոնական եւ տեղի կոչերին՝ մենք հայտարարում ենք հումանիտար հաշտությունը 72 ժամով երկարացնելու մասին՝ այսօր կեսգիշերից սկսած, որպեսզի մարդասիրական միջանցք բացվի եւ դյուրինացվի քաղաքացիների եւ տեղի բնակիչներչի տեղաշարժը  եւ նրանց հնարավորություն տրվի բավարարել իրենց պահանջմունքները եւ հասնել անվտանգ շրջաններ»,- նշվել է հայտարարությունում։

Հարյուրավոր մարդիկ սպանվել, հազարավորները վիրավորվել են այն ժամանակվանից ի վեր, երբ Սուդանի բանակի եւ արագ արձագանքման ուժերի միջեւ ձգձգվող պայքարն իշխանության համար վերաճել է հակամարտության, որը սկսվել է ապրիլի 15-ին եւ շարունակվում է առ այսօր։