Երկաթուղին Բրյանսկի մարզում պայթեցրել են երկու դիվերսանտներ, տեղեկացրել է Mash Թելեգրամ-ալիքը։

Նրա տվյալներով՝ երկու դիվերսանտները հայտնվել են տեսահսկման խցիկներում։

«Մինչ մեկն ականապատում էր երկաթգիծը, մյուսը հսկում էր։ Այժմ նրանք որոնվում են»,- նշվել է հաղորդագրությունում։

Ոստիկանություն են զանգահարում տեղի բնակիչները եւ տեղեկացնում կասկածելի անձանց մասին։ Նրանցից մեկը սեւ հագուստով մի տղամարդ էր, սեւ ուսապարկով եւ հեծանվով։

2023թ. մայիսի 1-ին, առավոտյան ժամը 10-ին մոտ տեղի է ունեցել պայթյուն Բրյանսկ-Ունեչա երկաթուղու 136-րդ կիլոմետրում։